TOSHIBA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 70% ԱՆԿՈՒՄ
Համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ճապոնական Toshiba Corp.-ն, ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա առաջին 9 ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 70%-ով և կազմել 157,5 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, վաճառքի ծավալը կրճատվել է 6,8%-ով և կազմել 56,79 մլրդ ԱՄՆ դոլար:
Ճապոնական Toshiba ընկերությունը հիմնադրվել է 1875 թվականին և հանդիսանում է ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: