
Ջո Բայդենը մարտի 9-ին կներկայացնի ԱՄՆ պետական բյուջեի նախագիծը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 9-ին Ֆիլադելֆիայում կներկայացնի հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Բայդենը կխոսի Ամերիկայում ներդրումային ծրագրերի, գների, բարեկեցության ծրագրերի, կենսաթոշակառուների համար նախատեսված նախագծերի և պետբյուջեի դեֆիցիտի մասին։
Նախագահը փետրվարին ասել էր, որ իր առաջարկները կնվազեցնեն երկրի բյուջեի դեֆիցիտը 2 տրիլիոն դոլարով։
Հանրապետական կուսակցությունը, որը ներկայումս վերահսկում է Ներկայացուցիչների պալատը, ավանդաբար թերահավատորեն է վերաբերվում պետական պարտքի սահմանաչափի բարձրացմանը և կողմ է պետական ծախսերի կրճատմանը: