Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Դիջիթեք համաժողովը կունենա ավելի քան 800 մասնակից
06/03/2023 17:10
Կիսվել

Դիջիթեք համաժողովը կունենա ավելի քան 800 մասնակից

Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան «ԴիջիԹեք 2022» համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։

Համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը,  Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր և ղեկավարող գործընկեր Հենրի Արսլանյանը, Activeloop ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը, Acrobator Ventures ընկերության համահիմնադիր և գլխավոր գործընկեր Ջոակիմ Լակյորը և այլոք։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։

Կազմակերպիչները նշում են, որ ավելի քան 800 մասնակից գրանցվել է համաժողովին և այս պահին մնացել են սահմանափակ քանակությամբ տեղեր։

«Կոնֆերանսի օրակարգն ու հաստատված խոսնակների ցանկն այժմ վերջնական են, և մենք սպասում ենք միջոցառման կայացմանը»,- նշեց «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ և «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, – «Մեր նպատակն է կազմակերպել միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս ամբիցիոզ թեք պետությունների համար և վստահ եմ, որ հաջողությամբ իրագործում ենք մեր առաջ դրված խնդիրը»։

Կոնֆերանսի հիմնական ծրագրին զուհագեռ՝ կան նաև լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass  ունեցող այցելուների համար։ «ԴիջիԹեքն» հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա  մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

Ապա տեղի կունենա «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը՝ «Դիջիթեք 2022» համաժողովի շրջանակներում։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումը տեղի կունենա մարտի 11-ին՝ 14:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից  և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ Միջոցառման վերաբերյալ մանրամասների համար կարող եք այցելել պաշտոնական կայք՝ www.digitec.am:

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հովանավորներ՝ Giz EU4Business, Fastex, Team Telecom Armenia, AMD, Sensyan

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85