
2011Թ.-ԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ 60% ԱՃ
2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի ակտիվներն աճել են 13.6 մլրդ դրամով կամ 60.7%-ով` տարեվերջին կազմելով 36,105 մլն ՀՀ դրամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից` հաշվետու այս մեկ տարում Բանկի վարկային ներդրումների աճը կազմել է շուրջ 59.8% կամ 9.2 մլրդ ՀՀ դրամ: Վերջինս պայմանավորվել է վարկային նոր պրոդուկտների ներդրմամբ և Բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնմամբ:
Զարգացման Հայկական Բանկից վստահեցնում են, որ 2012 թվականին Բանկը շարունակելու է իր որդեգրած` Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող քաղաքականությունը` հաճախորդներին տրամադրելով մի շարք մրցունակ ծառայություներ: