Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
01/02/2012 10:55
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2011 թվականի ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով, նախորդ տարվա համեմատությամբ, ՀՀ շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 11.5%-ով և ընթացիկ գներով կազմել 480839.5 մլն ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի հունվար-դեկեմբեր ժամանակահատվածում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 17.6%-ը, որը կազմել է 84636.2 մլն դրամ, իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 6.2%-ը (29620.3 մլն դրամ)` համայնքային միջոցների հաշվին,  46.1%-ը (221889.1 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, 16.1%-ը (77237.6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին,  6.9%-ը (33122.7 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին, իսկ 7.1%-ը (34333.6  մլն դրամ)` մարդասիրական օգնության միջոցների հաշվին («Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներ, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներ):

Հատկանշական է, որ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատությամբ, պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալներն աճել են 16.8%-ով: Միևնույն ժամանակ, միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են շուրջ 45%-ով:

2011 թվականին մեր հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 22.9%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 13.5%-ը` տրանսպորտի ոլորտին:

Նշենք նաև, որ ՀՀ շինարարության ոլորտում 2011 թվականին ևս գրանցվել է կենտրոնացվածության բարձր ցուցանիշը: ՀՀ շինարարության տարեկան համախառն ծավալի ավելի քան 55%-ը բաժին է ընկել Երևանին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2