Ֆինանսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
06/02/2012 11:39
Կիսվել

ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ

2011 թվականի 4-րդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 2066.7 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը եռամսյակային կտրվածքով աճել է 9.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է  հաշվետու այս երեք ամիսների ընթացքում բանկերի հետ կապված անձանց և աշխատակիցների վարկավորման ծավալների գրեթե կրկնապատկմամբ, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման ծավալների ընդլայնմամբ ու ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ առևտրային բանկերի ընդհանուր պահանջների (ներառյալ թղթակցային հաշիվների) աճով:

Այսպես, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած ամփոփ տվյալների համաձայն` 2011 թվականի վերջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, հայաստանյան բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամանդրված վարկերի համախառն ծավալն աճել է ավելի քան 5%-ով և կազմել 726,5 ՀՀ մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն աճել է շուրջ 10%-ով և կազմել 424.8 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, բանկերի հետ կապված անձանց և աշխատակիցների վարկավորման ծավալը կազմել է 59.1 մլրդ ՀՀ դրամ` եռամսյակային կտրվածքով աճելով 96.5%-ով:

2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ բանկերի պահանջները (ներառյալ թղթակցային հաշիվները) ԿԲ նկատմամբ կազմել են 273.2 մլրդ ՀՀ դրամ` երեք ամիսների ընթացքում աճելով շուրջ 25%-ով: Այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների նկատամամբ պահանջները կազմել են 118.7 մլրդ ՀՀ դրամ: Ներդրումները պետական արժեթղթերում կազմել են 167.5 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ տարեվերջին ՀՀ բանկերը լիզինգային և ֆակտորինգային ծառայությունների գծով ցուցաբերել են պասիվություն` գրանցելով այս գործառնությունների ընդհանուր ծավալի 33% անկում (23.8 մլրդ ՀՀ դրամ):

Ինչ վերաբերում է ՀՀ բանկերի պահուստներին, ապա հաշվետու եռամսյակում դրանք աճել են շուրջ 4%-ով` կազմելով 26 մլրդ ՀՀ դրամ:

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ (442 մասնաճյուղ):

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98