06/02/2012 14:59
TOYOTA-Ն ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ճապոնական խոշորագույն Toyota Motor ավտոկոնցեռնը նախատեսում է այս տարի իր վաճառքի ծավալներն ավելացնել 21%-ով: Ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում համաշխարհային շուկայում վաճառել 9,580 մլն ավտոմեքենա: Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ` 2012 թվականին միայն ճապոնական շուկայում Toyota-ն կընդլայնի իր վաճառքի ծավալները շուրջ 30%-ով, իսկ արտերկրում` 18%-ով: Արդյունքում, այս մեկ տարվա ընթացքում Ճապոնիայում կվաճառվի Toyota ընկերության արտադրության 2.3 մլն ավտոմեքենա, իսկ երկրի սահմաններից դուրս` 7.2 մլն ավտոմեքենա:
Նշենք, որ միջազգային Interbrand Zintzmeyer & Lux գործակալության կողմից Toyota-ն ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը, որի արժեքը գնահատվում է 27,7 մլրդ ԱՄՆ դոլար:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
10:57 14/11/26
10:32 14/11/26
