Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ամերիաբանկի ֆինթեք տիեզերքը․ բիզնես լուծումներից մինչև ԿՍՊ նախագծերը` Դիջիթեքում
11/03/2023 12:52
Կիսվել

Ամերիաբանկի ֆինթեք տիեզերքը․ բիզնես լուծումներից մինչև ԿՍՊ նախագծերը` Դիջիթեքում

A Space-ում՝ Ամերիաբանկի տաղավարում, վառ ու տարբերվող միջավայր էր տիրում։ Այս տարի բանկը Դիջիթեք ցուցահանդեսում ներկայացնում է ոչ միայն իր բանկային ծառայությունները, այլև՝ իր բրենդն ու արժեքները։

Տաղավարի կենտրոնում երկու էլեկտրական հեծանիվներ են, որը վարելով՝ այցելուները լուսավորում են հեծանիվների վերևում տեղադրված համաստեղությունների պատկերը, կուտակում են միավորներ։ Միավորները վերածվում են գումարի և Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հեծանիվ վարողի անունից, սակայն Ամերիաբանկի կողմից փոխանցվում են ռեԱրմենիա հարթակում ակտիվ կրթական ծրագրերից մեկին` Զլինկին։

Ամերիաբանկի ֆինթեք տիեզերքը․ բիզնես լուծումներից մինչև ԿՍՊ նախագծերը` Դիջիթեքում

«Զլինկը» կրթական ծրագիր է 13-18 տարեկան դպրոցականների համար, ունենք հավելված, որի միջոցով դպրոցականները կարող են դիտել վիդեոդասեր, քննարկել իրենց հուզող հարցերը ֆորումում։ Հավելվածը հնարավորություն է տալիս ստանալու ժամանակակից գիտելիք, որը դուրս է դպրոցական ծրագրից»,- ասում է Զլինկ կրթական նախագծի համահիմնադիր Դիանա Ղաբուզյանը։

Հավաքված գումարն ուղղվելու է նոր տեսադասերի պատրաստմանը՝ բիզնես, փափուկ հմտություններ, բլոկչեյն տեխնոլոգիաներ և գիտություն թեմաներով։ Զլինկ կրթական ծրագիրը ներկայացված է ռեԱրմենիա համագործակցության հարթակում։ Առաջին անգամը չէ, որ Ամերիաբանկը ֆինանսական աջակցություն է տրամադրում ռեԱրմենիա հարթակում եղած ծրագրին։ ռեԱրմենիա համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշում է, որ Ամերիաբանկը հատկապես առաջնահերթություն է տալիս կրթական ու նորարարական գաղափարներին։

«Ամերիաբանկի հետ մեր համագործակցությունը շատ արագ ու հեշտ է ստացվում։ Միշտ հետաքրքրված են հետաքրքիր ու նոր ծրագրերով։ Ոչ թե միայն գումար են տալիս ու մի կողմ քաշվում, այլ մանրամասնորեն ուսումնասիրում են ծրագրեը, ընտրում նրանք, որոնք կարող են իսկապես փոփոխութոյւն բերել, չեն վախենում ռիսկի գնալ ու ներդրում կատարել ոչ ստանդարտ նախաձեռնություններում։ Միշտ արդյունավետ համագործակցություն է ստացվում», – ասում է Գևորգ Պողոսյանը։

Սակայն սա տաղավարի միայն մեկ հատվածն է։ Հարևանությամբ A talks-ն է, որտեղ Ամերիաբանկի մասնագետները ներկայացնում են ֆինթեքին նվիրված թեմաներ և որոշ պրոդուկտներ։

Ինչպես իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի դեպքում, այնպես էլ բիզնես ծառայություններ մշակելիս՝ կարևորում են նորարարությունն ու այդյունավետությունը։

A talks-ի խոսնակներից մեկն Ամերիաբանկի բիզնես բանկինգի զարգացման պատասխանատու Կարեն Քարամյանն է, որը ներկայացնում է Հայաստանում ՓՄՁ ոլորտի վերաբերյալ հետաքրքիր վերլուծություն ու տվյալներ, ինչպես նաև անդրադառնում Ameria Bisness թվային ծառայության առավելություններին։ Գործիքի նպատակն է փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների համար առավել հեշտ ու հարմար դարձնել ֆինանսական ծառայություններից օգտվելը։ Այս պահին Ամերիաբանկի ամեն նոր 10 հաճախորդներից 7-ը գրանցվում է բանկում օնլայն եղանակով։

Ամերիաբանկի ֆինթեք տիեզերքը․ բիզնես լուծումներից մինչև ԿՍՊ նախագծերը` Դիջիթեքում

«ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները շատ արագ կարող են հաշիվ բացել մեր բանկում առցանց եղանակով, առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության։ Սա շատ ժամանակ է խնայում բիզնեսի ներկայացուցիչների համար»,- ասում է Քարամյանը։

ՓՄՁ ոլորտի համար Ամերիաբանկը նաև հնարավոր է դարձրել հեշտ ու արագ վարկերի ստացումը։ Բիզնեսի ներկայացուցիչները կարող են ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ՝ ընդամենը ներկայացնելով հարկ վճարողի հաշվառման համարը և ընկերության տնօրենի սոցքարտի տվյալները։

«Հիմնականում վարկավորումից օգտվում են առևտրով և արտադրությամբ զբաղվող ընկերությունները։ Վարկերը տրամադրվում են 13-19%-ի միջակայքում՝ կախված այդ վարկառուի վարկանիշից (score), վարկերից կարող են օգտվել ոչ միայն բանկի շահառուները, այլև նոր հաճախորդները», – ասում է Կարեն Քարամյանը։

Քարամյանի խոսքով՝ առաջիկայում կներկայացվեն նոր օնլայն ծառայություններ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։Նպատակն է ստեծել մեկ հարթակ, որտեղ ՓՄՁ ղեկավարները կգտնեն իրենց բիզնեսին անհրաժեշը բոլոր ծառայությունները, բացի ֆինանսական ոլորտից դրանք կարող են ներառել նույնիսկ օնլայն հաշվապահության, մարդկային ռեսուրսների կառավարման կամ այլ գործիքներ։ Շարունակաբար կատարվում են ոլորտային հետազոտություններ հականալու հաճախորդների կարիքները։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34