Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Խաղային տեխնոլոգիաների ոլորտում նոր կրթական ծրագրերը և ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի կդառնան Երևանի և մարզերի երիտասարդների համար
13/03/2023 17:22
Կիսվել

Խաղային տեխնոլոգիաների ոլորտում նոր կրթական ծրագրերը և ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի կդառնան Երևանի և մարզերի երիտասարդների համար

Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մարդկային մրցունակ ներուժի զարգացումը և նոր ռեսուրսների ստեղծումը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ազդարարում են նոր՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկը, որի բացման հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ ս.թ. մարտի 10-ին, BŪRՕ work’n’roll-ում։

Միջոցառման ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ որով կողմերը կմիավորեն ջանքերն՝ ի նպաստ Հայաստանում խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման։ Տվյալ հուշագրով ամրագրվեց 9-ամսյա ծրագրի մեկնարկը, որը կապահովի տեխնոլոգիական կրթության և ենթակառուցվածքների հասանելիություն Երևանի և երկու մարզերի երիտասարդների համար։

Որպես այս համագործակցության առաջին քայլ, միջոցառման ժամանակ  հայտարարվեց «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների շարք, որին կարող են մասնակցել 15-ից 29 տարեկան երիտասարդները Երևանից, Գյումրիից և Վանաձորից՝ անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից։

Դասընթացների ընթացքում փորձառու մենթորների և առաջատար մասնագետների աջակցությամբ մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար տեխնիկական գիտելիքներ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, ինչպես նաև փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում: Հաջորդիվ՝ ծրագրի բութքեմփ-ինկուբացիոն փուլում, թիմերը կմշակեն և կփորձարկեն սեփական խաղերը։

«Հայ երիտասարդներն ունեն մեծ ներուժ՝ Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների էկոհամարգի զարգացումը ապահովելու համար։ Այս ծրագիրը լայն հնարավորություններ կստեղծի երիտասարդների համար, մասնավորապես՝ մարզերում, դառնալու մրցունակ և որակյալ մասնագետներ՝ ստանալով հիմնարար և բազմակողմ գիտելիքներ ու հմտություններ՝, օգտվելով խաղային տեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից ռեսուրսներից»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար կարևոր է մեր երկրում ունենալ որակյալ կրթության նախապայմաններ։ Մենք գտնում ենք, որ այդ ամենը հնարավոր է բիզնեսի, նմանատիպ հիմնադրամների և պետական կառույցների համագործակցությամբ: Լինելով Հայաստանում խոշոր գործատուներից մեկը՝ մեր ընկերությունն իր առաքելությունն է համարում նպաստել կրթության լավագույն հնարավորություններին և աշխատաշուկայի կայուն զարգացմանը», – նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Կորպորատիվ կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարգարյանը:

Ծրագրով նաև նախատեսված է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում հիմնել արդիական սարքավորումներով հագեցած ևս երկու «Coca-Cola Video Game»  լաբորատորիա՝ նպաստելով Հայաստանում խաղային տեխնոլոգիական էկոհամակարգի համաչափ զարգացմանը։  Այդ լաբորատորիաների միջոցով մարզաբնակ երիտասարդները կունենան անհրաժեշտ ռեսուրսներիի հասանելիություն՝ ստեղծարար խաղային տեխնոլոգիաների ոլորտում հմտանալու և հաջողելու համար։

ՁԻՀ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագիրը վերափոխում է խաղային նորարարական տեխնոլոգիաների ոլորտը Երևանում և մարզերում։ ՁԻՀ-ի կողմից սա ևս մեկ քայլ է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացումը և երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը խթանելու ուղղությամբ, որը կնպաստի ոլորտում մրցունակ աշխատուժի ձևավորմանը։

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև խաղային առաջնություն մասնակից երիտասարդների միջև։ Լավագույն արդյունք ցուցաբերած չորս երիտասարդներին հանձնվեցին հուշանվերներ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2