Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
08/02/2012 12:18
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպման շրջանակներում  քննարկվել են «Քաղաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում են Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։  Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը:

Արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ՝ քաղաքապետը նշել է, որ մեծ կարևորություն է տալիս, մասնավորապես, ճանապարհաշինական ծրագրերին, որոնք ուղղված են Երևան համայնքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին:  «Մեզ համար առաջնային խնդիրը ճանապարհաշինության աշխատանքներն օր առաջ սկսելն է և մեր ամենամեծ խնդրանքն է, որ դուք հնարավոր բոլոր միջոցները գործադրեք աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Քաղաքային կայուն զարգացման ծրագրի» ղեկավար Առնո Դոֆինը ևս կարևորել է Ասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում շատ արդյունավետ են աշխատել քաղաքապետարանի աշխատակազմի հետ և հույս է հայտնել, որ ծրագրի հետագա իրականացումը ևս հաջող ընթացք կունենա:

Կողմերը պայմանավորվել են նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային ձևակերպումներն իրականացնել նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարեվերջ շինարարների մրցութային ընտրության գործընթացն սկսելու ակնկալիքով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը քննարկել են նաև համագործակցության այլ խնդիրներ՝ բանկի աջակցությամբ իրականացվելիք քաղաքային տնտեսության առաջնահերթությունների վերաբերյալ:

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96