ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/02/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 388.71 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 515.90 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 13.06 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.14 դրամով և կազմել 615.83 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 293.78 դրամով և կազմել 21820.31 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 13.98 դրամով և կազմել 429.53 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 367.62 դրամով և կազմել 20583.08 դրամ մեկ գրամի դիմաց: