Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Ռուսաստանն ու Իրանն անցնում են անայցագիր ռեժիմի
17/03/2023 14:17
Կիսվել

Ռուսաստանն ու Իրանն անցնում են անայցագիր ռեժիմի

Ռուսաստանի և Իրանի միջև անայցագիր զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը կսկսի գործել 2023 թվականին. արդեն համաձայնեցված է տուրօպերատորների ցուցակը, որոնք կկարողանան խմբեր կազմել: Նման հայտարարություն է արել տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ հանդես գալով MITT տուրիստական ցուցահանդեսի շրջանակներում անցկացված «Ռուսաստան–Իրան միջազգային երկխոսություն» նիստում։

«Այս տարի մենք պլանավորում ենք անցնել անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագրի իրագործմանը: Արդեն համաձայնեցված է այն տուրօպերատորների ցուցակը, որոնք պլանավորում են նման խմբեր կազմել ռուսաստանցիների շրջանում», – ասել է նախարարը։ Խոսքը մինչև 50 հոգուց բաղկացած խմբերի մասին է, որոնք մուտք են գործում մինչև 15 օր ժամկետով։ «Դրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ՌԴ-ի ավելի քան 60 սուբյեկտ. նրանք կազմել են 260 ընկերություններից բաղկացած ցուցակ:

Եվ այդ փաստաթուղթը մենք արդեն ԱԳՆ-ի միջոցով փոխանցել ենք Իրանի գործընկերներին: Ձեզնից սպասում ենք նմանատիպ փաստաթուղթ, որպեսզի զբոսաշրջային փոխանակում սկսենք», – հավելել է Ռեշետնիկովը։ Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստագործության փոխնախարար Ալիասգար Շալբաֆիյանն ասել է, որ արդեն այժմ ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են վիզաներ ստանալ օդանավակայանում՝ Իրան ժամանելուց հետո։

Ռեշետնիկովը նաև նշել է, որ էլեկտրոնային վիզան պետք է դառնա օտարերկրյա զբոսաշրջիկների համար դեպի Ռուսաստան ճանապարհորդությունների արագ կազմակերպման այլընտրանքային մեխանիզմ։

«Մենք պլանավորում ենք վերսկսել այդ վիզաների տրամադրումը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան փաստաթուղթը ձևակերպել՝ առանց տանից դուրս գալու», – ասել է նա։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12