Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ 100% ԱՐԴՅՈՒՆՔ
15/02/2012 14:45
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ 100% ԱՐԴՅՈՒՆՔ

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները լավագույն արդյունք են ապահովել Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) կողմից կազմակերպված on-line սեմինար ուսուցման ժամանակ: Ապահովելով երկու 100%-ով արդյունք` Բանկի աշխատակիցներն արժանացել են սահմանված չորս մրցանակներից երկու մեծ մրցանակին` երկշաբաթյա անվճար վերապատրաստում Commerzbank-ում և 2.5 հազ. եվրո արժողությամբ DC-PRO ծրագրից (աշխարհում առջատար ծրագիր, որը կիրառվում է առևտրի ֆինանսավորման ոլորտում) օգտվելու հնարավորություն: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ 2011թ. կազմակերպված այս on-line ուսուցմանը մասնակցում էր 17 երկրից 83 բանկի 360 աշխատակից:

Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՎԶԲ-ն առևտրի ֆինանսավորման զարգացմանն աջակցելու ծրագրի (TFP Programme) շրջանակներում կազմակերպում է e-learning on-line ուսուցում գործընկեր բանկերի աշխատակիցների համար: Սեմինար պարապմունքը նպատակ ունի զարգացնել առևտրի ֆինանսավորումը Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, ինչպես նաև նպաստել առևտրի ֆինանսավորման մեջ միջազգային ստանդարտների ներդրմանը:

Ուսուցման գրաֆիկը բավականին ճկուն է, մեկ տարվա ընթացքում ուսանում են 7 մոդուլ-ծրագիր և հանձնում քննություններ on-line ռեժիմով: Յուրաքանչյուր ծրագիրն ուսանելիս հնարավորություն է ընձեռվում ստանալ տեսական գիտելիքներ առևտրի ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես նաև գիտելիքները կիրառել պրակտիկ խնդիրների լուծման մեջ: Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո, ելնելով քննությունների արդյունքներից, տրվում է հավաստագիր Միջազգային առևտրային պալատի կողմից:

Ամերիաբանկի հայտարարության համաձայն` բանկի աշխատակիցների կողմից լավագույն արդյունքներով on-line ուսուցումն ավարտելը էականորեն կնպաստի առևտրի ֆինանսավորման բնագավառում առավել արդյունավետ գործունեութան ծավալմանը:

Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Բանկն այս նպատակով հաստատել է ընդհանուր գումարով 58 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Ասիական Զարգացման Բանկի (ADB) և օտարերկրյա առաջատար բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Unicredit Bank, , Commerzbank և այլն: 

Վերջերս Ամերիաբանկը Unicredit Bank-ից ստացել է 5 մլն Եվրոյի վարկային գիծ`առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար: Գործում է նաև օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով Citibank-ից ստացված  5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծը:

Ամերիաբանկը անցյալ տարի արժնացել է IFC-ի կողմից սահմանած”GTFP Award 2010″ մրցանակին` Առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2