Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ
17/02/2012 14:48
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արարատ» սննդի կոմբինատ, մասնավորապես, հյութերի արտադրության գործարան: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորություններին և ծրագրերին:

2011 թվականի ապրիլից աշխատող գործարանն արտադրում է բնական հյութերի լայն տեսականի, որոնք իրացվում են ինչպես տեղական, այնպես էլ՝ արտաքին շուկաներ` խթանելով գյուղատնտեսական մթերքի արտահանումը Հայաստանից: Կոմբինատը պայմանագիր է կնքել հանրահայտ TetraPak ընկերության հետ` բնական հյութերի և նեկտարների պատրաստման, վերջինների փաթեթավորման հոսքագծեր, ինչպես նաև անհրաժեշտ այլ սարքավորումներ ձեռք բերելու համար: Հումք ձեռք բերելու նպատակով պայմանագրեր են կնքվել առաձնապես տեղական մրգեր և բանջարեղեն վերամշակող ընկերություննրի հետ, իսկ ոչ հայկական համերի համար՝ օտարերկրյա հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է շուրջ 70 աշխատատեղ:

Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվում` բնական հյութերի և նեկտարների պատրաստման և դրանց ապակյա տարաներում շշալցման, հայկական խոտաբույսերի և հատապտուղների վերամշակման և ավանդական համերի, ինչպես նաև հայկական համերի թեյերի փաթեթավորման, մրգերի և հատապտուղների վերամշակման, դրա միջոցով թարմ քամած բնական հյութերի ստացման, գազավորված և չգազավորված ըմպելիքների պատրաստման ու շշալցման, հայկական մրգերից և հատապտուղներից չրերի պատրաստման ու փաթեթավորման արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:

Արդեն հանրապետություն է ներմուծվել անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը, իսկ մյուս մասի համար ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և կներմուծվեն առաջիկայում: Ներդրումային ծրագրի երկրորդ փուլում ընկերությունը կկատարի ավելի քան 800 միլիոն դրամի ներդրում: Կստեղծվի եվս 5 արտադրամաս: Ընկերության կողմից առաջին փուլում կստեղծվի առնվազն 30, իսկ մոտ ապագայում՝ լրացուցիչ 20 աշխատատեղ:

Վերը նշված աշխատանքներն իրականացնելու համար ընկերությունն արդեն իսկ դիմել է ՀՀ կառավարությանը՝ 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու համար: 

Ներկայում կազմակերպվում են 2012-ի մթերման աշխատանքները, որոնց ծավալներն էապես կավելացվեն: Այդ աշխատանքներում կներգրավվեն մի քանի հարյուր գյուղական համայքների բնակիչներ: Կմեթերվի նաև ծիրան, դեղձ և բալ: Առանձնակի ուշադրություն կդարձվի խոտաբույսերի մթերման աշխատանքներին:

Ներդրումային ծրագրի երրորդ փուլում (2012-2013թթ) նախատեսվում է ներմուծել բանջարեղենի, մրգերի և հատապտուղների վերամշակման ևս մեկ հոսքագիծ, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա վերամշակել բոլոր տեսակի հայկական մրգերն ու հատապտուղները: Վերջինս հնարավորություն կնձեռնի վերամշակելու գյուղատնտեսական մթերքների ամբողջ սպեկտորը: Նախնական հաշվարկներով հերթական ներդրման ծավալը կկազմի 1.6-1.8 մլն եվրո:  Վերը նշված ներդրումները հնարավորություն կնձեռնեն առաջիկա տարիների ընթացքում ստեղծել 300-ից ավելի մշտական աշխատատեղեր:

2012-ի հունվարի դրությամբ ընկերությունն արտադրել է 2.39 մլն լիտր արտադրանք, որից արտահանվել է մոտ 480 հազ. լ: Նախատեսվում է, որ ընթացիկ տարում արտադրանքի ծավալն առնվազն կրկնապատկվի:

2011-ին ընկերությունը 100-ից ավելի ֆերմերներից և գյուղացիներից իրականացրել է 180 մլն դրամի` շուրջ 800 տոննա մրգի և հատապտղի մթերում, այդ թվում` մասուր, խնձոր, նուռ, մոշ, հոն, ընկույզ և այլն:

«Արարատ» սննդի կոմբինատի ղեկավարության` այս ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստել է 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն. դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով երկարաձգման թուլատվություն ստանալու հնարավորությունը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37