Ֆինանսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
2022թ. վերջի դրությամբ ՀՀ բանկերի թողարկած վճարային քարտերի քանակը կազմել է 3.18 մլն
21/03/2023 18:22
Կիսվել

2022թ. վերջի դրությամբ ՀՀ բանկերի թողարկած վճարային քարտերի քանակը կազմել է 3.18 մլն

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը, որը ներառում է ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Այսպիսով, հրապարակված տվյալների համաձայն 2022թ. վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից թողարկված (գործող) վճարային քարտերի քանակը կազմել է 3,183,489, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 780,832-ով կամ 28.9%-ով, իսկ 2011թ. 977,748 քարտ ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2,205,741 քարտով կամ 225.6%-ով։

Ինչ կայանում է վճարային համակարգերին, ապա 2022թ. վերջի դրությամբ գործող քարտերի 47.5% բաժին է ընկնում VISA-ին, 23.2%՝ Mastercard-ին, 23.6%՝ ARCA-ին, և 5.8%՝ այլ քարտերի։

Arca վճարային համակարգին միացած է ՀՀ 16 առևտրային բանկ, Mastercard` 15 բանկ, Visa` 13 բանկ, American Express` 1 բանկ, Diners Club International` 1 բանկ, JCB` 1 բանկ, UnionPay` 1 բանկ։ Այլ քարտեր՝ 2 բանկ։

2022թ.-ին վճարային քարտերով կատարվել է 198,908,547 գործարք, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 63,359,728 գործարքով կամ 46.7%-ով։ Հավելվենք նաև, որ 2011թ.-ին վճարային քարտերով գործարքների քանակը կազմել է 11,292,931։ 2021թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 43.4%-ով կամ 50,230,159-ով։

ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով 2022թ.-ի ընթացքում Հայաստանում իրականացվել է 165,996,608 գործարք, արտասահմանում՝ 14,975,554 գործարք։ 2021թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 68.2%-ով կամ 6,070,902-ով։ Արտասահմանում թողարկված քարտերի կողմից իրականացված գործարքների թիվն աճել է 64.9%-ով և կազմել 17,936,385։

2022թ.-ի ընթացքում Հայաստանում գործող բանկոմատների քանակն աճել է 4%-ով և կազմել 1,637, միևնույն ժամանակ POS տերմինալների քանակն աճել է 275.3%-ով և կազմել 68,888։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67