Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ 29 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
20/02/2012 11:05
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ 29 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

2011 թվականին Հայաստան է ներմուծվել 29 388 ավտոմեքենա: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` հաշվետու այս մեկ տարվա ընթացքում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը (15 953 ավտոմեքենա) մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են: Միևնույն ժամանակ, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել  5-10 հազար դոլար արժողությամբ 7430 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ`  2230 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 2343 ավտոմեքենա, և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 1432 ավտոմեքենա:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՀՀ ներմուծված ավտոմեքենաների թվաքանակը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է շուրջ 45%-ով (2010 թվականին Հայաստան ներմուծվել էր 20 297 ավտոմեքենա):

Հատկանշական է, որ վերջին 10 տարիների կտրվածքով հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների վիճակագրության վերլուծության արդյունքում ի հայտ է գալիս հետաքրքիր միտում: Այսպես, 2001-2007 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ ճգնաժամային տարիներին` 2008 և 2009 թվականններին, հանրապետություն առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ: 2010 և 2011 թվականներին ավտոմեքենաների ներմուծման «գնային» այս ցուցանիշը վերադարձել է իր մինչճգնաժամային դինամիկային: Վերջին երկու տարիներին Հայաստան կրկին սկսել են ներմուծվել առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:

Նշենք նաև, որ նախորդ մեկ տարվա ընթացքում մեր հանրապետություն է ներմուծվել ՌԴ արտադրության 2 հազար ավտոմեքենա:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33