Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կանադայում բնակչությունը ռեկորդային աճ է գրանցել
23/03/2023 18:11
Կիսվել

Կանադայում բնակչությունը ռեկորդային աճ է գրանցել

Կանադայի բնակչությունն ավելացել է շուրջ 1 միլիոնով՝ 2022-ին արձանագրելով ռեկորդային աճ: Այս մասին հաղորդում է Կանադայի վիճակագրական Statistics Canada գործակալությունը:

2023-ի հունվարի 1-ի տվյալներով՝ Կանադայի բնակչությունը կազմել է 39 566 248՝ 2022-ի հունվարի 1-ի համեմատ աճելով 1 050 110-ով: Կանադայի վիճակագրական գործակալությունը նշում է, որ սա երկրի պատմության ընթացքում առաջին 12-ամսյա ժամանակաշրջանն է, որի ընթացքում բնակչությունն աճել է 1 միլիոնով, ինչպես նաև տարեկան բնակչության աճի ամենամեծ ցուցանիշն է (+2.7 %) 1957-ից ի վեր (+3.3 %): 1957 թ.-ի բնակչության աճը պայմանավորված էր հետպատերազմյան ծնելիության աճով և Հունգարական հեղափոխությունից հետո փախստականների տեղաշարժով:

2022-ին Կանադայի բնակչության ռեկորդային աճի պատճառը միջազգային միգրացիան է, որը կազմում է արձանագրված աճի 95.9 %-ը: 2022-ին բնակչության աճի ցուցանիշներով Կանադան Մեծ յոթնյակի երկրներից առաջատարն է: Այս միտումը պահպանվում է արդեն մի քանի տարի շարունակ:

Կանադան նաև բնակչության աճի 2.7 % ցուցանիշով աշխարհի առաջին 20 երկրների ցուցակում է: Բնակչության ավելի մեծ աճի ցուցանիշ են գրանցել աֆրիկյան երկրները:

Նշվում է, որ միգրացիայի աճին նպաստել են կառավարության ջանքերը՝ երկիր բերելու ներգաղթյալների, որպեսզի լուծվի աշխատուժի պակասի խնդիրը: Բացի այդ, Կանադան կախված է ներգաղթյալներից, քանի որ երկրի բնակչությունը ծերանում է:

2015-ին իշխանության գալուց ի վեր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ջանքեր է գործադրում ավելի շատ ներգաղթյալների գրավելու ուղղությամբ: Կանադայի կառավարությունը նաև ընդունում է մարդկանց, որոնք տուժել են Ուկրաինայի հակամարտությունից, Աֆղանստանի մարդասիրական ճգնաժամից և Թուրքիայում և Սիրիայում այս տարի տեղի ունեցած երկրաշարժերից:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85