Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ «ՌՈԲԻՆ ՀՈՒԴԻ» ՀԱՐԿԸ
21/02/2012 16:00
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ՈՒ «ՌՈԲԻՆ ՀՈՒԴԻ» ՀԱՐԿԸ

Moody’s միջազգային վարկանիշային գործակալության հրապարակման համաձայն` Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսական գործառնությունների նկատմամբ նոր հարկատեսակի հաստատման և կիրառման արդյունքում ֆրանսիական բանկերը կարող են կրել լուրջ վնասներ: Փորձագետները հայտարարել են, որ այս նոր հարկատեսակը առաջին հերթին կազդի ազգային բանկերի վարկունակության վրա:   

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Բանկերի Միությունը (French Bank Federation, FBF) զգուշացրել է, որ Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսական գործառնությունների նկատմամբ նոր հարկատեսակի ընդունումը կստիպի ֆրանսիական բանկերին իրենց գործունեությունը մասնակիորեն տեղափոխել երկրի սահմաններից դուրս, ինչը և զգալի բացասական ազդեցություն կթողնի Ֆրանսիայի տնտեսության վրա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստվում է առաջինը ներդնել ֆինանսական գործառնությունների նկատմամբ սահմանվող նոր հարկատեսակն` այդ կերպ օրինակ դառնալով ԵՄ անդամ մյուս երկրների համար:

Ֆինանսական գործառնությունների նկատմամբ նոր հարկատեսակի կիառման նախաձեռնությամբ հանդես էր եկել Եվրահանձնաժողովը: Այս կառույցն առաջարկում է հարկել Եվրամիության տարածքում իրականացվող բոլոր այն գործարքները, որոնք կապված են պարտատոմսերի ու բաժնետոմսերի հետ: Ընդ որում, այս հարկատեսակի կիրառումը նախատեսվում է նաև այն դեպքում, երբ կողմերից միայն մեկն է գտնվում ԵՄ տարածքում:

Նախատեսվում է, որ ֆինանսական գործառնությունների նկատմամբ նոր հարկատեսակի դրույքաչափը կսահմանվի 0.1%:

Ըստ վերլուծաբանների` նոր հարկատեսակի ընդունման արդյունքում հարկման ենթակա կլինեն ֆինանսական կառույցների միջև իրականացվող գործառնությունների շուրջ 85%-ը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88