ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 21/02/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 389.17 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.36 դրամով և կազմել 515.77 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակում` 13.06 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 616.52 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 135.09 դրամով և կազմել 21683.48 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 1.20 դրամով և կազմել 419.91 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 9.48 դրամով և կազմել 20494.83 դրամ մեկ գրամի դիմաց: