YANDEX-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 1.5 ԱՆԳԱՄ ԱՃ
Ռուսական խոշորագույն Yandex ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` տարեկան կտրվածքով ընկերության զուտ շահույթն աճել է 1,5 անգամ և կազմել 5,8 մլրդ ռուսական ռուբլի: Միևնույն ժամանակ, համախառն հասույթի ցուցանիշն աճել է 1,6 անգամ և կազմել 20 մլրդ ռուսական ռուբլի:
Yandex ինտերնետային ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին: Այսօր այն Ռուսաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերության համանուն որոնողական համակարգն, իր մշակած հարցումների քանակով, աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը:
Yandex-ին բաժին է ընկնում «ռուսաստանյան» ինտերնետային հարցումների ավելի քան 60%-ը:
Հիշեցնենք նաև, որ 2011 թվականի մայիսին Yandex ընկերությունն ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսայում իրականացրել էր IPO (արժեթղթերի առաջնային տեղեբաշխում), որի շրջանակներում գնահատվել էր 8.03 մլրդ դոլար: