
ԵՎՐՈՅԻ ԳՈՏՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՆԿՈՒՄ
Եվրահանձնաժողովը վերանայել է եվրոյի գոտու տարեկան զարգացումների վերաբերյալ իր կանպատեսումները և ներկայացրել առավել վատատեսական սպասումներ: Ըստ նոր կանխատեսումների` 2012 թվականի արդյունքներով եվրոյի գոտում կգրանցվի 0.3% տնտեսական անկում: Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն` եվրոպական տարածաշրջանում սպասվող տնտեսական անկումը նախ և առաջ պայմանավորված կլինի Հունաստանի պարտքային խնդիրներով ու երկրում տիրող անկայունությամբ:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով եվրոյի գոտու անդամ երկրները գրանցել էին 1.5% տնտեսական աճ: