ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CREDIT AGRICOLE ԲԱՆԿԸ ԿՐԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ
2011 թվականի վերջին երեք ամիսների արդյունքներով ֆրանսիական Credit Agricole բանկն իր պատմության մեջ առաջին անգամ կրել է ռեկորդային եռամսյակային վնասներ: Բանկի հայտարարության համաձայն` 2011 թվականի չորրորդ եռամսյակի ադյունքներով բանկի կրած զուտ վնասը կազմել է շուրջ 3.1 մլրդ եվրո: Հատկանշական է, որ այս վնասի որոշ մասը ձևավորվել է բանկի պորտֆելից 220 մլն եվրո ընդհանուր ծավալով «հունական պարտքերի» դուրսգրման արդյունքում:
Նշենք նաև, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ֆրանսիական այս խոշորագույն բանկի բաժնետերերին վճարվելիք դիվիդենտները կրճատվել են շուրջ 20%-ով:
Հատկանշական է, որ Credit Agricole բանկը բորսա է դուրս եկել շուրջ 11 տարի առաջ, սակայն մինչ օրս ընկերության բաժնետոմսերը կենտրոնացված են տեղական բանկերի ձեռքերում: