Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԲ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ
24/02/2012 12:48
Կիսվել

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԲ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով փոփոխություններ են կատարվել մի շարք կանոնակարգերում` որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման ընթացակարգի վերաբերյալ: Այսուհետ ՀՀ կենտրոնական բանկում իրականացվող բոլոր տեսակի որակավորման քննություններին հերթագրումն իրականացվելու է միայն Կենտրոնական բանկի լիցենզավորման ենթակայքէջի` file.cba.am-ի միջոցով, բացառելով հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով ուղարկված դիմումով որակավորման քննություններին հերթագրվելը:

ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` այս ընթացակարգի նպատակը որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգի պարզեցումն է և այն ավելի արդյունավետ դարձնելը: Մասնավորապես` ինտերնետի միջոցով հերթագրման տարբերակի առավելություններից մեկն այն է, որ թեկնածուները որակավորման քննություններին կարող են  հերթագրվել շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամին: Դիմողներին հասանելի է քննությունների անցկացման օրերի մասին տեղեկատվությունը, որին տիրապետելով նրանք ինքնուրույնաբար կարող են ընտրել քննության համար հարմար օրը:

Նախատեսվում է, որ վերոհիշյալ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2012 թ. ապրիլի 1-ից: Դրանք սահուն ներդնելու նպատակով Կենտրոնական բանկի մասնագետները ապրիլի 1-ից սկսած 3 ամսվա ընթացքում կօժանդակեն դիմողներին:  Այդ ժամկետը լրանալուց հետո` հուլիսի 1-ից, բոլոր թեկնածուները որակավորման քննություններին ինքնուրույն են հերթագրվելու` file.cba.am-ում տվյալներ մուտքագրելով:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6