Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԴԱՐՁԵԼ Է ԳԱՖԷՍՃԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՆԴԱՄԸ
24/02/2012 16:09
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԴԱՐՁԵԼ Է ԳԱՖԷՍՃԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՆԴԱՄԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) դարձավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը: Հանդիսավոր արարողության ժամանակ Կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին հանձնեց «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2011 թվականին մանկական ու երիտասարդական, կրթական ու ստեղծագործական ծրագրերին աջակցելու համար:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կորպորատիվ անդամակցության ծրագիրը վերջերս է մեկնարկել: Այդ ծրագրով Կենտրոնի կորպորատիվ գործընկերներն ստանում են տարբեր արտոնություններ` կախված անդամակցության մակարդակից: Այսօր մենք ողջունում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամ “ԱրմենՏել” ընկերությանը: Կորպորատիվ անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները և միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ և շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել մշակույթով ու արվեստով: Այս կերպ մենք ոչ միայն հայտնում ենք մեր երախտագիտությունն աջակցության համար, այլև նախանշում ենք մեր պատրաստակամությունը հետագա փոխշահավետ համագործակցությանը», – հայտարարեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ղեկավար Վահագն Մարաբյանը:

«Անցած տարվա փետրվարին մենք դարձել ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ գործընկերը: Մեկ տարվա ընթացքում հազարավոր երեխաներ մայրաքաղաքից և մարզերից ծանոթացան թանգարանի մշտապես թարմացվող ցուցադրությանը, մասնակցեցին բազմաթիվ ստեղծագործական ծրագրերին` ոչ միայն տեսնելով, այլև իրենց ուժերը փորձելով արվեստում: Մեկ տարի անց կարելի է ասել, որ համագործակցության մեր փորձը` մատաղ սերնդի դաստիարակման գործում բիզնեսի և արվեստի գործընկերության հրաշալի օրինակ է: Ես շնորհակալ եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնին համագործակցության արժեքավոր փորձի համար, որի շնորհիվ մեզ հաջողվել է լուրջ ներդրում ունենալ քաղաքի հասարակական-մշակութային կյանքում», – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2011թ.-ի ընթացքում  “ԱրմենՏել” ընկերության աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իրականացվել են ստեղծագործական ծրագրեր, դասական երաժշտության համերգներ և այլ կրթական նախագծեր` ուղղված երեխաների և երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը: Մասնավորապես, Կենտրոնում իրականացվել են 6-12 տարեկան երեխաների համար «Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագիրը` չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի ցուցահանդեսի շրջանակներում, կրթական ծրագիր բարձր դասարանների աշակերտների համար` նվիրված գեղարվեստական ապակու առաջին հայ դիզայներ Հենրիկ Նիկոյանի ստեղծագործություններին, պատանեկան ստեղծագործական ծրագիր Սուրբ Զատիկի, գարնան և վերածննդի թեմաներով և այլն: Ընդհանուր առմամբ 2011թ. ընթացքում Գաֆէսճեան արվեստների կենտրոնի կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 5000 երեխա:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91