Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿՀՈԳԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
24/02/2012 16:21
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿՀՈԳԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին: ՀՀ կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ` համաժողովի շրջանակներում վարչապետը ներկայացրել է կառավարության սոցիալական նոր քաղաքականության հիմնադրույթները, որոնք մշակվել են ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տեխնիկական օժանդակությամբ:

Ինտեգրված սոցիալական ծառայության ներդրումը համարելով գերակա խնդիր՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակված հայեցակարգով իրականացվել են պիլոտային ծրագրեր, որոնք ցույց են տալիս այս ծառայության արդյունավետությունը: «Մեր նպատակն է ունենալ մեկ պատուհանի սկզբունքով աշխատող գրասենյակներ և սոցիալական ծառայողներ, ովքեր քաջատեղյակ կլինեն սոցիալապես խոցելի ընտանիքների բոլոր խնդիրների մասին ու ամբողջական պատկերացում կկազմեն, թե այս կամ այն ընտանիքն ինչի կարիք ունի և որն է նրա համար առաջնային խնդիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար պետությունը եկամուտների ավելացման քաղաքականությունից անցում է կատարում ընտանիքների մարդկային կարողությունների ավելացման քաղաքականությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սոցիալական անհավասարություն ծնվում է երկու պատճառով՝ աշխատանքի բացակայության և կրթության անհասանելիության:

«Պետության ֆինանսական միջոցներն ուղղվելու են սոցիալապես խոցելի ընտանիքների անդամներին աշխատանքով և կրթությամբ ապահովմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաների միայն 10 տոկոսն է հնարավորություն ստանում կրթություն ստանալ բուհերում, այն դեպքում, երբ ապահովված ընտանիքների երեխաների 82 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն: «Սա սոցիալական անհավասարություն ծնող կարևորագույն պատճառներից մեկն է: Դա նշանակում է, որ պետությունն է հոգալու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթութան ծախսերը՝ պետպատվերի միջոցով: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի կրթությունը չշարունակելու պատճառ»,- ընդգծել է վարչապետը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6