VOLKSWAGEN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒԹԻ ԱՃ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen AG ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում զուտ շահույթն աճել է մոտ երկու անգամ և կազմել 15,4 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը ավելացել է 25,6%-ով և կազմել 159,3 մլրդ եվրո:
Այս մեկ տարվա ընթացքում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 13%-ով:
Ներկայումս համաշխարհային շուկայում Volkswagen-ի հիմնական մրցակիցներն են Toyota, General Motors և Hyundai ընկերությունները: