ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
2012 թվականի փետրվար ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում սպառողական տրամադրության MCSI ինդեքսը (Michigan Consumer Sentiment Index), որը ցույց է տալիս ամերիկյան տնտեսության նկատմամբ տնային տնտեսությունների վստահության մակարդակը, գրանցել է աճ` սահմանվելով 75,3 կետ մակարդակում: Նշենք, որ հունվարին ցուցանիշը կազմել էր 75 կետ:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով երկրում տնտեսական սպասումների ինդեքսն աճել է 3,9 կետով և կազմել 73 կետ, իսկ ընթացիկ տնտեսական պայմանների ինդեքսը նվազել է 1,2 կետով և կազմել 83 կետ:
Նշենք, որ այս ինդեքսների վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվում է ամիսը երկու անգամ, որի արդյունքներն ազդում են ԱՄՆ դոլարի փոխարժեքի, բորսաների և ԱՄՆ պետական պարտատոմսերի գնային դինամիկայի վրա: