ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆԱՄՅԱԿ
Տնտեսական ճգնաժամը, որն այսօր համակել է ողջ Եվրոպան, բավականին լուրջ է. դրա հետևանքներն իրենց զգացնել կտան դեռևս մի քանի տասնամյակ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները:
«Եվրոպան այսօր մեծ ջանքեր է գործադրում տարածաշրջանի տնտեսության նկատմամբ աշխարհի վստահության վերականգնման ուղղությամբ, սակայն այդ ջանքերը դեռևս երկար ժամանակ բավարար հինքեր չեն ստեղծի վստահության ամբողջական վերականգնման համար», – նշել է ԱՄՆ նախարարը:
Նշենք, որ ԱՄՀ փորձագետների հաշվարկների համաձայն` Եվրոպայի տնտեսական խնդիրների լուծման համար կպահանջվի մոտ 600 մլրդ ԱՄՆ դոլար: