ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 27/02/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 388.93 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.80 դրամով և կազմել 522.18 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և 13.34 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.29 դրամով և կազմել 616.61 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 16.03 դրամով և կազմել 22226.55 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 12.32 դրամով և կազմել 444.78 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 929.79 դրամով և կազմել 21432.52 դրամ մեկ գրամի դիմաց: