Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
«ԱՄԵՐԻԱ» ԽՈՒՄԲԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ
28/02/2012 11:11
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ» ԽՈՒՄԲԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ

«Ամերիա» Խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցությունը ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատին (AACC) և հովանավորել Հայ-ամերիկյան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ այդ արարողությունը  տարվա խոշորագույն իրադարձություններից է, որին մասնակցում էր ավելի քան 400 սփյուռքահայ գործարար: Միջոցառման ժամանակ մրցանակներ են շնորհվել ԱՄՆ-ի երեք հայտնի սփյուռքահայ գործարարների, որոնք առավելագույն հաջողության են հասել բիզնեսում և իրենց դրսևորել որպես համայնքի ակտիվ առաջնորդ:

Մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն ընկերություն 2012» մրցանակը շնորհվել է «Տուրբո Թայերս» (Turbo Tires) ընկերությունը, «Տարվա կին գործարար» մրցանակը` իրավաբան Մարո Բուրունսուզյանին, «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել  «Էսթետ Ջուելրի Հաուս» (Estet Jewelry House) ընկերության նախագահ Գագիկ Գևորգյանը, իսկ «Տարվա կազմակերպություն 2012» մրցանակը շնորհվել է Հայ-ամերիկյան բժշկական միությանը (Armenian American Medical Society), որի գործունեության մեջ մեծ ներդրում ունեն դոկտոր Վիքեն Սեփիլյանը` կազմակերպության նախագահը, և Ռամելա Մարգարյանը` նույն կազմակերպության կանանց կենտրոնի նախագահը (Armenian American Medical Society Ladies Auxiliary): Ամերիայի այցեքարտի խաղարկության հաղթողը ստացել է հատուկ նվեր «Ամերիա» խմբի անունից:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ԱՄՆ-ի և Հայաստանի հայ ուսանողներին կրթաթոշակ վճարելուն:

Որպես ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատի անդամ` Ամերիայի ներկայացուցչությունը` “Ameria Group Inc”-ը  նախատեսում է 2012թ. ընթացքում ԱՄՆ-ում մի շարք շնորհանդեսներ կազմակերպել պալատի ավելի քան 1,800 անդամների համար` Հայաստանում ներդրումներ իրականացնելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Ընկերության հայտարարության համաձայն` ԱՄՆ-ում Ameria Group Inc. ընկերության խորհրդանիշ է դարձել խնձորներով շրջապատված ծիրանը (լատ. հայկական խնձորը), որը խորհրդանշում է այն, որ «Ամերիա»  ընկերությունների  խումբն ԱՄՆ-ում առանձնանալով այլ ֆինանսական և խորհրդատվական ընկերությունների շարքում, կոչված է ծառայելու որպես կամուրջ սփյուռքի և հայրենիքի միջև` իրավաբանական և կառավարչական խորհրդատվական համալիր ծառայություններ տրամադրելու միջոցով:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11