ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/02/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 388.67 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 522.37 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և 13.42 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել 616.16 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 83.59 դրամով և կազմել 22142.96 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 6.29 դրամով և կազմել 438.49 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 114.29 դրամով և կազմել 21318.23 դրամ մեկ գրամի դիմաց: