
ԿՄՇԱԿՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է մշակել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող նոր օրինագիծ: Ֆրանսիայի նախագահի այս քայլը հաջորդել է երեկ` փետրվարի 28-ին, երկրի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, երկարատև քննարկումների արդյունքում ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը:
Մինչ այդ, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը դեկտեմբերի 22–ին արժանացել էր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։
Նշենք, որ օրինագիծը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք։