Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
29/02/2012 21:33
Կիսվել

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել “Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի” ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործարար հետաքրքրությունները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ “Ամերիա” ընկերությունների խմբի մաս կազմող”Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի”-ն  առաջարկում է  2012-2016թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում է Երևան քաղաքում իրականացնել տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների և համաքաղաքային հանգստյան և ժամանցի վայրերի, զբոսայգիների և կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով մայրաքաղաքի զարգացման գործում ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը, նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանն ու երևանցիների բարօրությանը։  

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝  առաջիկայում, արված առաջարկություններն ուսումնասիրելուց հետո, կողմերն առավել առարկայական քննարկում կծավալեն։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75