Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎԵՐԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՍՈՒՅԹԻ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԳՐՔԵՐԸ
01/03/2012 16:34
Կիսվել

ՎԵՐԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՍՈՒՅԹԻ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԳՐՔԵՐԸ

ՀՀ կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնցով անվավեր են ճանաչվել դեռևս 1997 թվականին ընդունված 314 և 315 որոշումները, որոնք վերաբերում էին ՀՀ տարածքում արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցմանը, առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցմանը: Այսպիսով, վերացվել են հասույթի գրանցման և առաքման գրքերը:

Այս փոփոխությունների կապակցությամբ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպվել է քննարկում:

Միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով, «Կառավարության ընդունած նախկին որոշումների վերացումն, ըստ էության, լուրջ բարեփոխում է, որ նպատակ ունի թեթևացնել հարկային վարչարարության խնդիրները, կրճատել հարկատու-ՊԵԿ-ի ներկայացուցիչ շփումները: Կառավարության այս որոշումը որակապես փոխում է գործարարների պարտավորությունների իրականացման մշակույթը Հայաստանում»:

Նշենք, որ 15 տարի մեր երկրում գործած այս կարգը հնարավոր եղավ շրջանառությունից հանել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակին անցնելու շնորհիվ: Գործարարներն այլևս ստիպված չեն լինի յուրաքանչյուր տեսակ ապրանքի մատակարարման կամ վաճառքի դեպքում գրքում մանրամասն` մինչև 20 սյունյակ գրանցումներ կատարել արտադրանքի, ապրանքների, դրանց գների ու հասույթի մասին: Այժմ գործարարներն ազատվում են այդ գրքերը չվարելու համար օրենքով սահմանված համապատասխան տուգանքներից, իսկ դրանք բավականին զգալի էին. յուրաքանչյուր խախտման դեպքում այդ պահին առկա ապրանքների արժեքի առաջին անգամ` 25 տոկոսի, երկրորդ անգամ` 50 տոկոսի չափով: Գրքերը ուժը կորցրած ճանաչելով փաստորեն չեն գործի նաև պատասխանատվության այդ միջոցները գործարարների համար:

ՊԵԿ-ի կողմից իրականացվող թեմատիկ ստուգումներից ամենատարածվածը հենց այս առաքումների և հասույթների գրքերի գրանցումների ստուգումներն էին. տարեկան 2-3 հազար ստուգում իրականացվում էր այս թեմայով, և դրանցով բավականին լուրջ գումարներ էին հայտնաբերվում` մինչև 2,5 միլիարդ դրամ գումար էր գանձվում պետական բյուջե: Այս գրքերը շրջանառությունից դուրս բերելով, փաստորեն, այդ քանակի ստուգումներ և պատասխանատվության միջոցներ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ այլևս չի կիրառվի:

Այս ամենին զուգահեռ օրենքով սահմանվել է, որ ապրանքներ առաքող տնտեսվարող սուբյեկտները պետք է փաստաթղթավորեն իրենց գործարքները` էլեկտրոնային, թղթային հարկային հաշիվներով կամ հաշիվ-ապրանքագրերով: Առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքների առաքման համար օրենքով սահմանված է համապատասխան տուգանքների կիրառում: Այդ գործառույթը կիրականացնի ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչությունն` օրենսդրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակներում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01