Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է Google Pay™ ծառայությունը
05/04/2023 11:21
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է Google Pay™ ծառայությունը

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է Google Pay™ ծառայությունը և իր քարտապաններին ընձեռել պարզ ու ապահով անհպում վճարումներ կատարելու և բանկային քարտերը Android և Wear OS սարքերում պահելու հնարավորություն:

Քարտապանները կարող են իրենց դեբետային և վարկային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին և կատարել անհպում վճարումներ։

Բացի վճարային քարտերից, Բանկի հաճախորդները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:

Անվտանգության մի քանի մակարդակի կիրառման շնորհիվ Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում ՝ այդպիսով լրացնելով Բիբլոս Բանկ Արմենիայի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից:

Բացի այդ, հեռախոսը կորցնելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» ֆունկցիայից՝ անմիջապես սարքը բլոկավորելու, գաղտնաբառը փոխելու կամ անձնական տվյալները ջնջելու համար:

Google Pay-ի միջոցով սմարթֆոնով վճարումներ անելու համար քարտապանները պետք է Play Store-ից ներբեռնեն անվճար Google Wallet հավելվածը և թվային դրամապանակին կցեն իրենց բանկային քարտերը: Վճարելու համար պարզապես պետք է ակտիվացնել էկրանը կամ ապակողպել սմարթֆոնը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով և սարքը մետեցնել անհպում վճարման տերմինալին:

Անհպում վճարումները հասանելի են Android 5.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով և ներկառուցված NFC չիպով սմարթֆոններում և Wear OS 2.15 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող ժամացույցներում:

Google Pay և Google Wallet անվանումները Google LLC ընկերության ապրանքանիշներ են:

Ավելին՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։ Բանկը հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88