ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲՈՐՍԱՆԵՐԸ
Վերջին ժամանակահատվածում եվրոպական ընկերություններն առավելապես նախընտրում են արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնել ամերիկյան բորսաներում: Ըստ ներդրողների` ամերիկյան ֆոնդային շուկաները, եվրոպական շուկաների համեմատությամբ, առավել կայուն են: Հատկանշական է, որ եվրոպական ներդրողներն արդեն չեն խուսափում անգամ ամերկյան բորսաներում առկա օրենսդրական խիստ վերահսկողությունից:
Ըստ արևմտյան աղբյուրների` 2012 թվականին IPO-ի պատրաստվող եվրոպական 29 ընկերություններից 7-ը մտադիր են տեղաբաշխումն իրականացնել ամերկյան բորսաներում:
2011 թվականին ԱՄՆ-ում IPO է իրականցրել միայն մեկ եվրոպական ընկերություն` հոլադնական Interxion-ը: