Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 3%
06/03/2012 12:48
Կիսվել

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 3%

2012 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.6%-ով: Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` փետրվարին,  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103.0%: Այս նույն ժամանակահատվածում միայն պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ինդեքսը կազմել է 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 103.7%, ծառայությունների սակագներինը` 102.1%:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ,  սպառողական գների ինդեքսը կազմել է 103.9%, իսկ փետրվարին, 2010 թվականի համեմատ, ցուցանիշը կազմել է 111.9%:

2012 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում արձանագրվել է սպառողական գների 1.2-0.2% գնանկում, ընդ որում` մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.0%-ով:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59