ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 388.87 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 512.65 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 614.10 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 16.78 դրամով և կազմել 21316.6 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 12.71 դրամով և կազմել 427.33 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 391.86 դրամով և կազմել 20904.11 դրամ մեկ գրամի դիմաց: