2011Թ.-ԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 2.7%-ՈՎ
2011 թվականի արդյունքներով Բրազիլիայի տնտեսությունը գրանցել է 2.7% աճ: Այս մասին հաղորդում է երկրի պետական վիճակագրական ծառայությունը: Ըստ ներկայացված տվյալների` նախորդ մեկ տարվա արդյունքներով Բրազիլիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դրամական արտահայտությամբ կազմել է 2,354 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 12075 ԱՄՆ դոլար:
2011 թվականի արդյունքներով Բրազիլիայի գյուղատնտեսության ոլորտն ապահովել է 3.9% աճ: Արդյունաբերության ոլորոտում տարեկան աճը կազմել է 1.6%, իսկ ոչ արտադրական որորտում` 2.7%:
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով Բրազիլիայում տնտեսական աճը կազմել էր 7.5%: