
ՀԱՅԱՍՏԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2011 թվականին մեր հանրապետություն բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքավորումների ներմուծումը կրճատվել է շուրջ 10%-ով։ Ըստ ներկայացված տվյալների` նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 912.1 հազար հատ հեռախոսային ապարատ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 79.1 միլիոն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2010 թվականին մեր հանրապետություն ներմուծվել էր 1.0 մլն հատ բջջային հեռախոս և հեռախոսային այլ ապարատ: