YAHOO!-Ն ԸՆԴԴԵՄ FACEBOOK-Ի
Ամերիկյան ինտերնետային Yahoo! ընկերությունն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի`Facebook-ի դեմ ներկայացրել է դատական հայց` վերջինիս մեղադրելով արտոնագրերի անօրինական օգտագործման մեջ: Ստացված հաղորդագրության համաձայն`Facebook-ը «մեղադրվում» է 10 արտոնագրային իրավունքների խախտման մեջ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին Facebook-ը արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու նպատակով իր համապատասխան դիմումը ներկայացրել էր ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC): Ինչպես նշվում է SEC-ին ներկայացված փաստաթղթերում` Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում ներգրավել նվազագույնը 5 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` IPO-ի շրջանակներում ընկերությունը կգնահատվի 75-100 մլրդ դոլար: