Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մոտենում է ավարտին «Այգ-1» արևային կայանի կառուցման հետ կապված ՇՄԱԳ գործընթացը
13/04/2023 12:28
Կիսվել

Մոտենում է ավարտին «Այգ-1» արևային կայանի կառուցման հետ կապված ՇՄԱԳ գործընթացը

Ապրիլի 12-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքներում իրականացվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) վերաբերյալ թվով չորրորդ հանրային լսումները:

«Այգ-1»-ը լինելու է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։ ՀՀ կառավարության ծրագրով վերականգնվող էներգիայի հաշվեկշիռն ընդհանուր էներգամատակարարման մեջ նախատեսվում է հասցնել 15%-ի մինչև2030 թվականը։ «Այգ-1»-ը կապահովի այս թիրախի կեսը։

ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «ԻԷյԷներջի Ըդվայզորի» կազմակերպության և Մասդար ընկերության ներկայացուցիչներն ազդակիր համայնքի բնակիչներին  ներկայացրել են շրջակա միջավայրի վրա և սոցիալական հնարավոր ազդեցության գնահատման աշխատանքների, ինչպես նաև նախատեսված միջոցառումների համառոտ նկարագրությունը։ Երկու համայնքներում էլ ներկա էին համայնքների ներկայացուցիչները, ղեկավարները, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասդարի ներկայացուցիչ Կառլոս Պոնտեն տեղեկացրել է, որ արևային կայանները չունեն մարդկանց առողջության վրա որևէ ազդեցություն։ Կայանի կառուցման համար ազդակիր`Թալին և Դաշտադեմ համայքների արոտավայրերիընդհանուր մակերեսի ընդամենը, համապատասխանաբար, 6 և 17 տոկոսն է օգտագործվելու կայանի կառուցման համար: Կառլոս Պոնտեն անդրադարձել է նաև առաջարկվող սոցիալական աջակցության ծրագրերին:

ՇՄԱԳ-ի ներկայացումից հետո Մասդարի և «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» ընկերության ներկայացուցիչները պատասխանել են բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերվել են ծրագրի շրջանակում համայնքին տրամադրվող նվիրատվությանը և ընդհանուր ֆինանսական հատկացումներին։ Հարցեր են հնչել նաև  շինարարական աշխատանքների մեկնարկի, ծրագրի իրականացման տարբեր փուլերում աշխատուժի ներգրավման և շինարարության ընթացքում մոտեցման ճանապարհների հետ կապված։

Վերջին` ամփոփիչ լսումները նախատեսվում են անցկացնել հաջորդ ամիս, որից հետո ՇՄԱԳ-ը կներկայացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն` հաստատման: Նախարարության կողմից ՇՄԱԳ հաստատումից հետո Մասդար ընկերությունը կհայտարարի արևային կայանի շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ:

200 մՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցմանհամար Մասդար ընկերության կողմից կներդրվի մոտ 200 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտադրվող էներգիայի սակագինը կկազմի 0,0290 ԱՄՆ դոլար՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին:

Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75