Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
13/03/2012 17:21
Կիսվել

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2012 թվականի հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացվել են 74.9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով տրանսֆերտներ: Ցուցանիշը նախորդ տարվա հունվար ամսվա համեմատությամբ աճել է շուրջ 12%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում միայն Ռուսաստանից դեպի Հայաստան ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 60.7 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում` այս երկիրը` որպես տրանսֆերտների հիմնական աղբյուր, ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի առաջին ամսում ԱՄՆ-ից Հայաստան են փոխանցվել 5.1 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ուկրաինայից ստացվել են 1.03 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 1.08 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: 

Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով Գերմանիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 735 հազար ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից` 668 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով դեպի արտասահման իրականացված դրամային փոխանցումների ծավալը կազմել է 15.7 մլն ԱՄՆ դոլար:

2011 թվականին արտերկրից ստացվել էին 1546.9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով տրանսֆերտներ: Նախորդ տարվա համեմատությամբ` տրանսֆերտների հոսքը մեր երկիր աճել էր շուրջ 20%-ով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01