Սերգեյ Լավրով. Ռուսաստանը լատինաամերիկյան երկրների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցում կատարելու ակնկալիք ունի
Ռուսաստանը Լատինական Ամերիկայի երկրների հետ հաշվարկներում ակնկալում է անցնել ազգային արժույթների։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում:
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Լատինական Ամերիկան ունեն իրենց մրցակցային առավելությունները բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օբյեկտիվ գործընթացների համատեքստում»,- նշել է նախարարը:
ՌԴ գլխավոր դիվանագետը կարևորում է տնտեսությունների փոխլրացնող բնույթի առավելագույն օգտագործումը՝ արտադրության և տեխնոլոգիական դաշինքներ ստեղծելու, ազգային և այլընտրանքային արժույթներով դոլարի և եվրոյի նկատմամբ անցումը արագացնելու համար:
Լավրովի հոդվածը պորտուգալերեն թարգմանվել է բրազիլական Folha de S.Paulo թերթի համար, իսկ իսպաներեն՝ մեքսիկական Buzos ամսագրի համար։