ԱՄԵՐԻԿՅԱՆ NASDAQ ԻՆԴԵՔՍԸ ՀԱՍԵԼ Է 12 ՏԱՐՎԱ ԻՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Երեկ` մարտի 13-ին, ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով գրանցվել են աննախադեպ արդյունքներ: Այսպես, ՏՏ ոլորտի Nasdaq ինդեքսն աճել է 1.88%-ով և կազմել 3039,88 կետ` հասնելով վերջին շուրջ 12 տարիների կտրվածքով իր ամենաբարձր մակարդակին: Միևնույն ժամանակ, տարեսկզբից Nasdaq ինդեքսն աճել է 16,7%-ով: Ըստ վերլուծաբանների` ինդեքսի աճին առավելապես նպաստել է Apple ընկերության բաժնետոմսերի գների աճը:
Նշենք նաև, որ արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1,68%-ով և կազմել 13177,68 կետ, իսկ լայն շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1,81-ով և կազմել 1395,96 կետ: