Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎԼԱԴԻՍԼԱՎ ՍՈԿՈԼՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ
14/03/2012 15:54
Կիսվել

ՎԼԱԴԻՍԼԱՎ ՍՈԿՈԼՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Վլադիսլավ Սոկոլովին կոմերցիոն տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Ընկերությունում իր պարտականությունները Վլադիսլավ Սոկոլովը ստանձնել է 2012թ. մարտի սկզբին: Նախկինում նա նման պաշտոն է զբաղեցրել «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ընկերությունում:

Վլադիսլավ Սոկոլովի աշխատանքային ուղին հիմնականում առնչվում է հեռահաղորդակցության ոլորտին: 1999-2011թթ. նա աշխատել է «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» ընկերությունում: ՄՏՍ-ում Վլադիսլավ Սոկոլովն աշխատել է տարբեր պաշտոններում` վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետից մինչև մանրածախ շուկայի գծով կոմերցիոն տնօրեն` ունենալով նաև մասնաճյուղերի կառավարման փորձ` Կալուգայում և Սանկտ-Պետերբուրգում:

Մեկնաբանելով նոր նշանակումը` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է. «Արդեն երկրորդ տարին է ինչ «ԱրմենՏել» ընկերությունը շուկայի բոլոր հատվածներում ցուցադրում է բաժանորդային բազայի տպավորիչ աճ: Այդ միտումն ուղեկցվում է նաև հասույթի ավելացմամբ, և մենք վստահ ենք, որ Վլադիսլավի աշխատանքի շնորհիվ մեր ընկերության զարգացման դրական միտումները կպահպանվեն և կամրապնդվեն»:

«Ես ուրախ եմ ստանալ Հայաստանում Beeline թիմի հետ աշխատելու հնարավորություն և ղեկավարել երկրի խոշորագույն օպերատորի ստորաբաժանումներից մեկը: «ԱրմենՏել»-ի արհեստավարժ կոլեկտիվի հետ մենք կշարունակենք մշակել նոր առաջարկներ և կամրապնդենք մեր դիրքերը երկրի հեռահաղորդակցության ոլորտի բոլոր հատվածներում»-, նշել է  «ԱրմենՏել»  ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վլադիսլավ Սոկոլովը:

Վլադիսլավ Սոկոլովը ավարտել է Տվերի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, և դասընթացներ է անցել Executive MBA ծրագրով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69