ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 15/03/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 389.36 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 508.35 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և 13.21 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.83 դրամով և կազմել 609.97 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 590.10 դրամով և կազմել 20583.07 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 9.61 դրամով և կազմել 411.10 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 167.62 դրամով և կազմել 21018.08 դրամ մեկ գրամի դիմաց: