ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ԱՄՆ-ում կտրուկ աճել են հիփոթեքային գործարքների հետ կապված խարդախությունները: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2011 թվականին նման դեպքերի թիվը գերազանցել է 3 հազարը` 2005 թվականի համեմատությամբ աճելով շուրջ 4 անգամ: Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ տարվա ընթացքում բացահայտված «հիփոթեքային» խարդախության դեպքերի գրեթե 70%-ի ժամանակ վնասի չափը գերազնացել է 1 մլն ԱՄՆ դոլարը:
ԱՄՆ պետական կառույցների տվյալներով` վերջին տարիներին աճ է գրանցվել նաև արժեթղթերի հետ կապված խարդախությունների, «ֆինանսական բուրգերի» ու ինսայդերական տեղեկատվության անօրինական օգտագործման դեպքերի գծով: