Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ ԵՎ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
16/03/2012 14:40
Կիսվել

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ ԵՎ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին` ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության արդյունքներով գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարչական շրջանների լավագույնների վարկանիշի առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանները: Միևնույն ժամանակ, գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանները:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը տեղեկացրել է, որ վարչական շրջաններում սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև սպորտի և մշակութային միջոցառումների անցկացման մասով գնահատման նոր մոտեցումներ են կիրառվել, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն գործընթացը: Ըստ այդմ, հատկապես սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված վեց վարչական շրջաններում արձանագրվել են թերացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է տեղերում ուսումնասիրել թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները փետրվար ամսին  ապահովել են դիմում-բողոքների արձանագրման ու փաստաթղթաշրջանառության իրականացման ոլորտներում:

Սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված որոշակի թերացումներ արձանագրած չորս վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ճշգրտել բազաներն ու ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը: Միաժամանակ, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պատկերը առավել հստակ դարձնելու համար, այսուհետ աղբահանության հավաքագրման ցուցանիշը կառանձնացվի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Քաղաքապետը հանձնարարել է նաև ավելի հետևողական լինել ապօրինի շինարարության և հողօգտագործման դեպքերը կանխելու, բարեկարգման և կանաչապատման, աղբահանության և սանմաքրման աշխատանքները ավելի բարեխիղճ կազմակերպելու հարցերում:

Անդրադառնալով վարչական շրջանների կատարած աշխատանքների ամենամսյա գնահատման և վերլուծության սկզբունքին` քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ այս մոտեցման հիմնական նպատակը տեղերում աշխատանքների արդյունավետության հետևողական բարձրացումն ու թերացումների շտկումն է: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է տեղերում վերլուծել գրանցված արդյունքներն ու հստակ քայլեր ձեռնարկել թերացումները շտկելու ուղղությամբ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04