Կրիպտո

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Իսրայելի Բանկ. CBDC-ն կարող է թողարկվել, եթե սթեյբլքոյնի օգտագործումը մեծանա
19/04/2023 11:49
Կիսվել

Իսրայելի Բանկ. CBDC-ն կարող է թողարկվել, եթե սթեյբլքոյնի օգտագործումը մեծանա

Իսրայելի Բանկը հայտարարել է, որ պատրաստում է գործողությունների ծրագիր իր CBDC-ի հնարավոր թողարկման համար, թեև պաշտոնական որոշում դեռ չի կայացվել:

Ապրիլի 17-ին թվային շեքելի պոտենցիալ թողարկման հարցերով Իսրայելի Բանկի ղեկավար կոմիտեն նախանշեց CBDC-ի՝ «SHAKED» կոչվող թվային շեկելի մշակման և գործարկման հնարավոր սցենարները և ստեղծման հիմնական պայմանները:

Առաջին պայմաններից մեկն ԱՄՆ-ի կամ Եվրամիության սեփական CBDC-ի թողարկումն է: Այդ դեպքում Իսրայելում իրադարձությունների համանման զարգացումը շատ հավանական է համարվում առաջիկա տարիներին։

CBDC-ի զարգացման մեկ այլ պոտենցիալ շարժիչ ուժը Իսրայելում կանխիկ դրամի օգտագործման անկումն է, ասել է կոմիտեն: Թեև կանխիկ գումարը դեռ օգտագործվում է երկրում սպառողական գործարքների զգալի մասում, հանրության վճարումների սովորույթների փոփոխվելը կարող է հանգեցնել ֆիատից հրաժարվելուն:

Իսրայելի Բանկ. CBDC-ն կարող է թողարկվել, եթե սթեյբլքոյնի օգտագործումը մեծանա

«Սթեյբլքոյնների կամ վճարման այլ մասնավոր միջոցների զգալի ընդունումը, որոնք լայնորեն կկիրառվեն, կարող են վատթարացնել վճարային համակարգը: Շեկելից զերծ սթեյբլքոյնը կարող է նաև վնասել դրամական միջոցների հոսքին», – ասվում է Իսրայելի Բանկի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, կարգավորիչը դեռևս չի տեսնում երկրում «սթեյբլքոյնների»՝ որպես վճարման միջոցի նշանակալի ընդունման նշաններ։

Հիշեցնենք, որ իսրայելական իշխանություններն առաջին անգամ հնչեցրել են թվային շեքելի թողարկման գաղափարը 2017թ. վերջին։ Ավելի ուշ նախագիծը կասեցվեց։

2021թ. մայիսին Իսրայելի Բանկը ներկայացրեց աշխատանքային փաստաթուղթ, որտեղ ուրվագծվում էին CBDC-ի մոդելն ու առավելությունները հետագա հանրային քննարկման համար:

2022թ. հունվարին կարգավորիչը զեկուցել է թվային շեքելի գործարկման օգուտների և ռիսկերի հետ կապված խնդիրների ուսումնասիրման առաջընթացի մասին:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85